Последние новости

текущие события

2025-03-20 07:58

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՁԱՅՆԸ ԼՍՎԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՉԵՆ ԼՍՈՒՄ ԱՅՆ

Մարտի 18-ին Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդը՝ Դաշնային ժողովի վերին պալատը հավանություն տվեց «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» նախագծին: 46 պատգամավորներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին առանձին հարթակ ստեղծել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է՝ ապահովել բռնի տեղահանված հայերի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը պատմական Հայրենիք: