Պեսկով․ Ոչ ոք ի վիճակի չէ ԼՂ–ում խաղաղության երաշխավորի այնպիսի դեր ունենալ, ինչպես ՌԴ-ն
Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են դուրս մղել Ռուսաստանին Ղարաբաղի տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին ՌԴ-ն։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ընթացքում։