ՀՀ պետպարտքը արժույթով և դոլարով 2023թ. 9 ամսում ավելացել է 6,4 տոկոսով
2023թ. 9 ամիսների արդյունքներով Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։