100 գրա՞մ, թե՞ կիլոգրամ. օգոստոսի 1-ից Հայաստանի խանութները պետք է ճշգրտեն գնապիտակները
Հայաստանի խանութները օգոստոսի 1-ից պետք է ճշգրտեն գները՝ այն վերահաշվարկելով կիլոգրամներով կամ լիտրերով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ մեկնաբանելով «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից։