Արմեն Գևորգյանը մեղադրվում է մոտ 5 մլրդ դրամի լվացման մեջ․ գործը դատարան կուղարկվի
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ (շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամ)։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ վարույթի նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: