«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժում․ Պետք է մարդասիրական օդային միջանցք բացել դեպի Արցախ
Արցախը հումանիտար աղետի իրավիճակում է գտնվում: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումների մատակարարումը, իսկ հուլիսի 11-ից՝ արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմիցծանր հիվանդների տեղափոխումը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը: