Փաշինյանը համաձայնել է աշխատել ՌԴ առաջարկած հիմնական սկզբունքների հիման վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի կողմից առաջարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա: