Հայաստանում տեղի կունենա միջոցառում Նոբելյան մրցանակի դափնեկրի մասնակցությամբ
Հունիսի 13-17-ը տեղի կունենա «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը՝ մասնակցությամբ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանի, համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Ռուբեն Ենիկոլոպովի, Գեորգի Դերլուգյանի, Գարիկ Իսրայելյանի, Դավիթ Բաղդասարյանի, Երվանդ Զորյանի, Արմեն Խերլոփյանի, ինչպես նաև «Թումո»-ի հիմնադիր և տնօրեն Մարի Լու Փափազյանի, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի, Նոյմեդ ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։