ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Վրաստան և Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-ից 17-ը կայցելի Թբիլիսի և Երևան՝ քննարկելու ժողովրդավարական կառավարման և հակակոռուպցիոն, լրատվամիջոցների և խոսքի ազատության հարցերը, ինչպես նաև մարգինալացված և խոցելի խմբերի ներառումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։