ՀԱՅ ՀՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԳՏԱԾՈՆ. ՀՆԱԳՈՒՅՆ ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԱՇՏԱՐԱԿՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նստում ու հիացած նայում էի այդ ամենին։ Նետերի գլխիկներից մի քանիսը շատ փոքր էին, և անհավատալի էր թվում, որ դրանք փորված էին քարից, բայց հենց որ դրանք դեպի լույսին էիր պահում, կարելի էր տեսնել հարվածներից առաջացած ամենափոքր փորվածքները: Առավել անհավանականն այն էր, որ յուրաքանչյուր գլխիկի ծայրերը, նույնիսկ ամենափոքրինն, ատամնավոր էին, որպեսզի այն ավելի լավ ծակի զոհին: Ուսումնասիրելով առարկաները՝ ես ապշում էի դրանց գույնի վրա։ Լողափում՝ պինգվինների գաղութի մոտ, գրեթե բոլոր քարերը շագանակագույն կամ սև էին. գեղեցիկ գույնի քար գտնելու համար պետք էր շատ ջանք գործադրել: Եվ այնուամենայնիվ, յուրաքանչյուր ծայրի պատրաստման համար, նույնիսկ ամենափոքրի, ընտրվել է գեղեցիկ քար։ Ես դրեցի բոլոր նետերի և նիզակների ծայրերը սփռոցի վրա, և նրանք փայլում էին ինչ-որ հեքիաթային ծառի գեղեցիկ տերևների պես: Ջերալդ Դարրել, «Խշշոցների երկիր»