ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՎԵՐԻՆ LԱՐՍԻՆ. ԾՈՎԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԲԱԹՈՒՄԻ-ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿ ԵՎ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։