Իսպանիայի Գրանադա քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի
Իսպանիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամները հոկտեմբերի 5-ին հավաքվել են Գրանադայում՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության կողմից, նպատակ ուներ իրազեկել մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին, դատապարտել Եվրամիության մեղսակցությունը Ադրբեջանի էթնիկ զտումներին և միջազգային անհապաղ միջամտության կոչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը։