Փարիզի քաղաքապետին դիմավորել են Գորիսում
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից: