Последние новости

мнение

2024-07-23 12:32

ՉԵՆ ԼԻՆՈՒՄ ԱՆԼԵԶՈՒ ԿԱՄ ԱՆՄԻՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը հիմա լուռ է և իրեն առաջադրվող պահանջներին ու ճնշումներին՝ բացարձակ անպատրաստ։ Բոլորը մեր մասով կամ մեր մասին խոսում են, իրենց շահերը պարտադրում։ Մենք լուռ ենք։ Չեղած տեղից, զրոյից մեր մասին նոր այլանդակ օրակարգ է ձևավորվում՝ միջին միջանցք, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, Սահմանադրության փոփոխություն և այլն, մենք չենք կարողանում կամ չենք ուզում չեզոքացնել այդ օրակարգը։