Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՄԱՆԵՎՐԵԼ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ
Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում շարունակում են մանևրելու իրենց քաղաքականությունը` չնայած միևնույն ժամանակ կոշտ հռետորաբանությամբ են հանդես գալիս։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը վերջնական դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ուղղակի հայտարարություններ է անում այդ մասին կամ սառեցնում է հարաբերությունները։