Последние новости

обзор прессы

2025-06-09 15:25

Նախարար․ Հետազոտությունների արդյունքներով Հայաստանում կճշտվի նոր ատոմային էներգաբլոկի մոդելը

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա կճշտվի դրա մոդելը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի էներգետիկ համակարգի առանձնահատկությունները, այնպես էլ հզորությունների և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։