ՀՀ-ն և ԱՄԷ-ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները
ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները։ ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։