Ղազախստանը չի ծրագրում միանալ ԲՐԻԿՍ-ին, Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ըստ նրա՝ ինքը առաջնորդվում է «պրագմատիկ» նկատառումներով և կազմակերպության գործընկերոջ կարգավիճակը բավարար է համարում։ Տոկաևը նշել է, որ հարցը վերաբերում է լիիրավ անդամակցության օգտակարությանը և ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԲՐԻԿՍ-ը « կանոնադրություն, քարտուղարություն, ծրագրեր չունի»։ «Տեսնենք, թե որքանով արդյունավետ կլինի ԲՐԻԿՍ-ը որպես միջազգային կազմակերպություն։ Առայժմ Ղազախստանը կմնա դիտորդի կարգավիճակում, իսկ հետո ժամանակը ցույց կտա», -եզրափակել է նա։