ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՉԻ ԸՆԴՀԱՏՎԵԼ
Բաղրամյան 6-ի տան բակում երեկոն առանձնահատուկ էր։ Այստեղ էր, որ Ռուբեն Վարդանյանը մի ժամանակ հավաքում էր մարդկանց՝ խոսելու ամենակարևոր բաների մասին՝ Հայաստանի ապագայի, մեր պատասխանատվության մասին, 21-րդ դարում հայ լինելու իմաստի մասին։ Եվ ահա որոշ ժամանակ անց նույն տարածության մեջ նորից ձայներ լսվեցին։ Հարցեր։ Կասկածներ։ Հույս։