Սա ընտրություն է ՌԴ-ի և Թուրքիայի միջև. Ռուստամյանը` ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
«Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծով իրականում ընտրություն է դրվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այս մասին ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկն իր մեջ մի շարք խնդիրներ է պարունակում։