Պուտին․ «Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակը Ռուսաստանին վնասելն էր
«Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակն էր վնասել Ռուսաստանի միասնությունը, «այլ նպատակներ չեն նշմարվում», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի (FNPR), XII համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։