Բորելը ՆԱՏՕ-ին կոչ է արել կախված չլինել ԱՄՆ նախագահի տրամադրություններից
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի երկրներին Ռուսաստանից պաշտպանելու մասին, ասել է, որ դաշինքը չպետք է կախված լինի քաղաքական գործիչների տրամադրությունից։ Նա ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել ավելի լուրջ լինել։