Последние новости

прямой текст

2025-04-16 16:29

Պատգամավոր․ Գործող իշխանությունները հայ ժողովրդին տանում են դեպի նոր ցեղասպանություն

Հայաստանի ներկաս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականացրել է երկրի ամենաանհաջող, ամենակործանարար և ամենաանհեռանկարային կառավարումը։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։