Մելիքյան․ Գերիների հարցում հայաստանյան իշխանություններն Ադրբեջանի լիարժեք դաշնակիցներն են
Շատ ավելի հավանական է, որ մեր գերիների հարցը լուծվի մարսեցիների կամ Լատինական Ամերիկայի մի փոքրիկ երկրի միջամտությամբ, քան թե Նիկոլ Փաշինյանը մատը մատին կխփի և կօգնի այն մարդկանց, ովքեր այս պահին գտնվում են Բաքվի բանտում, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաքվի բանտում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի երեկվա նամակին, ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։