ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներ
Վիեննայում օրեր առաջ անցկացված ՄԱԳԱՏԷ–ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) ամենամյա 67-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանին առնչվող ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Արմատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը։