Последние новости

только текст

2024-10-07 13:03

ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման հենասյունն է

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դիտարկում է որպես Եվրասիայի տարածքում անվտանգության նոր համամայրցամաքային ճարտարապետության ձևավորման հենասյուներից մեկը: Այս մասին ասվում է ՀԱՊԿ Կանոնադրության ստորագրման 22-րդ տարեդարձի առթիվ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։