«ՔՊ»․ Պապիկյանն իր նոր բնակարանը գնել է վարկի միջոցով
Որքանով տեղյակ եմ, գործի հանգամանքներն այսպիսին են․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր նոր բնակարանը գնել է վարկի միջոցով՝ բանկից գումար վերցնելով։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։