Արծվիկ Մինասյանը ճանաչվել է տուժող՝ իր նկատմամբ կիրառված բռնության գործով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։