Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն
Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստումները բնակիչների համար ավելի հասանելի կդարձնեն։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը։ Նշենք, որ նա ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում փորձի փոխանակում է իրականացնում։