ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու անվտանգությունը
Եվրամիությունը նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության շարունակական խախտումներն ազդում են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում ՝ առողջապահության, կրթության և սնունդ ստանալու իրավունքների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ պաշտոնական կայքէջը։