Последние новости

Հանցագործություն

Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՆԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»

2020-11-27 21:53
643

«Նիկոլը վարչապետ է այնպես, աչք շեղելու համար, իսկ իրականում նա ռազմական հանցագործ է, որպիսին դարձավ հենց այն պահից, երբ իր ստորագրությունը դրեց նոյեմբերի 10-ի այսպես կոչված եռակողմ հայտարարության տակ։ Համապատասխանաբար, նա դատական պատասխանատվության է ենթակա ոչ միայն ներքին օրենսդրության, այլև Հաագայի դատարանի կանոնագրքի խախտման համար։ Եթե դիտարկենք մեր օրենսդրության տեսանկյունից, ապա խոսքն առնվազն հայրենիքի դավաճանության մասին է, ՀՀ Քր.օր.-ի 299-րդ հոդվածի»,- հայտարարում է մեր մշտական զրուցակիցը՝ փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը։

  • ՍԱՐԸ ՄՈՒԿ ԿԾՆԻ

    2019-08-27 17:34
    975

    Իսկ ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ իր վարչապետության հենց սկզբից «ցեխը թաթախելով» լեռնարդյունաբերությունը և հրապարակավ հրաժարում հայտարարելով ընդերքի հետագա թալանից, շեշտելով վերամշակման արդյունաբերության հաշվին զարգանալու անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանն այսօր անձամբ շրջում է տնետուն և փորձում համոզել Ջերմուկի բնակիչներին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման անհրաժեշտության մեջ։ Թե՞ ձեզ, հարգելի ընթերցող, ինչպեսև ըստ էության ինձ, արդեն ոչ մի բան տարօրինակ չի թվում «ժողովրդական վարչապետի» հակասական խոսքերի և արարքների մեջ։ Հարկավ…

  • Անհետացել են հարյուրավոր նկարներ

    2019-04-06 11:12
    568

    ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Նույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետով ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ապահովել նշված ՊՈԱԿ-ներին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

  • ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

    2019-02-23 12:29
    603

    Տասնհինգ տարի է անցել այն սարսափելի օրից, երբ Եվրոպայում տարածվեց լուրը Բուդապեշտում կատարված հրեշավոր հանցագործության մասին։ Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի 18-ի լույս 19-ի գիշերը ներթափանցեց Գուրգեն Մարգարյանի սենյակ և քնած հայ սպային 16 հարված հասցրեց կացնով, գործնականում զատելով գլուխը մարմնից։ Այնուհետ Սաֆարովը փորձեց ներխուժել երկրորդ հայ սպայի՝ Հայկ Մուկուչյանի սենյակ, որպեսզի նրան էլ սպանի։ Բոլոր երեքն էլ անգլերեն լեզվի դասընթացների մասնակիցներ էին՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։