CANCEL-Ի ՀԱՄԱՐ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ Է ՊԵՏՔ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ 90%-ով, և այդ առնչությամբ ընթացիկ շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: «Այս պահին Հայաստանում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ։ Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է»,- ասել է Սահակյանը։