Последние новости

Ռոբերտ Քոչարյանի գործը

ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ

2019-07-30 21:20

«Ողջ բռնաճնշիչ ապարատը զբաղված է նրանով, որ գործ է սարքում Սահմանադրական դատարանի նախագահի վրա»,- հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, հընթացս ենթադրություն արտահայտելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թերթի միջոցով Թովմասյանին առաջարկել է գործարքի գնալ, այն է՝ եթե Թովմասյանը հրաժարվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից, ապա նրա համար էլ նոր Հայաստանում տեղ կճարվի։

  • 29 ԽԱԽՏՈՒՄ, ՈՐ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ․ ՑԱՆԿ

    2019-07-30 13:04

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության և դատարանների կողմից թույլ տրված կոպիտ խախտումները: Ներկայացված ցանկը ամբողջական չէ, առանձին խախտումներ իրենց մեջ պարունակում են նյութական և դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներ, սակայն իրավական բովանդակությամբ չծանրաբեռնելու համար ներկայացված են համառոտ:

  • «Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ Է»

    2019-07-25 13:07

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

  • Ալումյան․ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու դատախազությունը Քոչարյանի գործում տանուլ են տվել

    2019-07-20 13:13

    Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունն ու դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործում տանուլ են տվել։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։ Նրա խոսքով` պետական այս կառույցներին չի հաջողվել հիմնավորել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։

  • Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ

    2019-07-20 09:28

    «Պետք է ասեմ, որ սա ստանդարտ գործ չի Սահմանադրական դատարանի համար»,-ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերին։

  • Գեորգի Մելիքյան․ Դատավորի աշխատասենյակից առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ

    2019-07-18 19:57

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

  • Վարդևանյան․ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

    2019-07-11 07:11

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՍԴ–ի որոշումից հետո գործը վարույթ ընդունած առաջին ատյանի դատավորը պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի և անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի անազատության հարցին, ապա կրկին որոշում կայացնի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

  • Քոչարյանի փաստաբանները ստացան Վերաքննիչ դատարանի որոշումը

    2019-07-02 07:25

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վերցրել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը Panorama.am-ին ասաց, որ բովանդակությանը դեռ չի ծանոթացել։

  • Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին

    2019-06-25 13:07

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին, հայտնում են պաշտպանական խմբից։

  • ՆԻԿՈԼԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԴԱ

    2019-06-22 08:08

    Դատարանների շենքերը պաշարելու վարչապետի հակասահմանադրական կոչ, հայկական երկու պետությունների կառավարող էլիտաների միջև հարաբերությունների պաղում, ՍԴ ոչ լեգիտիմ անդամի նշանակում, նախկին իշխանությունից ժառանգած դրական կապիտալի ոչ ռացիոնալ օգտագործում. այս ամենը լոկ փոքր մասն է այն գնի, որ մենք արդեն վճարել ենք և շարունակում ենք վճարել երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման համար։ Երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ուղղակի կամ անուղղակի կապակցված են այդ դատավարության հետ։