Последние новости

Երևանի քաղաքապետարան

Արման Ղուկասյանը քաղաքապետի նախընտրական խոստումի վերաբերյալ

2019-07-23 14:43

Մայրաքաղաքում օրեցօր վատացող աղբահանության մասին ահազանգում են բոլորը։ Շենքերի հարևանությամբ մի քանի մետր բարձրացած աղբի նկարներ սոցկայքեր ներբեռնում են հարյուրավոր մարդիկ։ Տարածվող հոտից բողոքում են բոլորը։ Սակայն իրավիճակի բարելավման խոստումներ առայժմ չկան, առկա վիճակի հնարավոր վտանգների մասին զգուշացումներ ու կանխատեսումներ էլ չկան։

  • «Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ»՝ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ» ՀԱՐՑԻ ՓՈԽԱՐԵՆ

    2019-07-18 07:07

    «Սանիտեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է ֆինանսական դժվարությունների մասին՝ պայմանավորված նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված և ոչ համաչափ պատժամիջոցներով ու տուգանքներով, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

  • ԵՐԵՎԱՆԸ ԱՌԱՆՑ ԱՆՃՈՌՆԻ ԳՈՎԱԶԴԻ՞

    2019-07-16 16:58

    Անճոռնի վահանակների և բաններների ապամոնտաժումն անհրաժեշտ է հասցնել ավարտին։ Բայց մենք բոլորս գիտենք, թե երբեմն որքա՜ն հեռու է տեսությունը պրակտիկայից։ Դրանում մենք համոզվեցինք նաև նոր իշխանությունների պարագայում։ Ինչ ասես արժեր բարձրահունչ հայտարարությունն այն մասին, թե Օպերային թատրոնի տարածքից պետք է ապամոնտաժվեն անխտիր բոլոր սրճարանները և փոխարենը ծառեր տնկվեն։ Իսկ աղբի հետ կապված իրավիճակի մասին խոսելու հարկ էլ չկա։

  • ԾԽՈՒՄ ԷՐ ՈՒ ԿՈՊՏՈՒՄ

    2019-06-13 19:52

    Հունիսի 10-ին Երևանում երկու ուղևորներ դանակահարել են տաքսիստին, որը համարձակվել է խնդրել, որ նրանք չծխեն ավտոմեքենայի սրահում։ Irakanum.am-ի այս տեղեկատվությունը մնաց սոցցանցերն ու լրատվական ժապավենները մի քանի օր շարունակ հեղեղած կադրերի ստվերում, որ տեսագրել էր երթուղայինի հուզառատ ուղևորուհին՝ պահանջելով վարորդից հանգցնել սիգարետը։ Տհաճ պատմության շարունակությունը դարձան վարորդի անհապաղ հեռացումն աշխատանքից և նրա պիկետը Կառավարության տան առաջ՝ վարչապետի հետ հանդիպելու պահանջով՝ որպես պաշտպանի։

  • Երևանի քաղաքապետարան. Երթուղիները կկրճատվեն

    2019-06-10 16:47

    Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի արդիականացումը կհանգեցնի երթուղիների կրճատման՝ ներկայիս 111-ից 42-ի: Այս մասին հունիսի 10-ին հայ-իտալական գործարար համաժողովում հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղեկացնում է NEWS.am-ը:

  • ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՎԵՑԻՆ, ԻՍԿ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆԿԵՑԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԹՈՒՓ ՈՒ ԽՈՏ

    2019-05-30 19:53

    Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքաշինական նոր խորհրդի առաջին նիստը, որի կազմում ընդգրկվել են տարբեր սերունդների փորձառու ճարտարապետներ։

  • Երևանի քաղաքապետ Հայկ Մարության. Մենք ապահովելու ենք բարձրորակ սպասարկում

    2019-05-21 11:05

    «Աղբահանության լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման, մինչդեռ այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա»,- քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրված խորհրդակցությանն անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության գործընթացին, տեղեկացնում է Panorama.am-ը։

  • Թեհմինա Վարդանյան․ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ

    2019-05-18 11:13

    Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաքի կենտրոնում նոր կրպակ է տեղադրվում։

  • ՏԱՐՕՐԻՆԱԿ ՉԱՓՈՐՈՇԻՉ

    2019-05-17 12:31

    «Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18:00-ին բոլորին ուղարկելու եմ տուն։ Ոչ ոք ժամը 18:00-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին»,-մամլո ասուլիսում հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

  • ՀՈՒՍԱԼՈՎ, ԹԵ ԿԱՊՐԵՆՔ ՈՒ ԿՏԵՍՆԵՆՔ

    2019-05-16 20:55

    Վերելակների շահագործման վճարը Երևանում կբարձրացվի (մինչև 20%)՝ Հայաստանի մայրաքաղաքի վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փոխհատուցելու համար, հայտարարեց մամլո ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։