Последние новости

Ապամոնտաժում

ՀՈՒՍԱԼՈՎ, ԹԵ ԿԱՊՐԵՆՔ ՈՒ ԿՏԵՍՆԵՆՔ

2019-05-16 20:55
945

Վերելակների շահագործման վճարը Երևանում կբարձրացվի (մինչև 20%)՝ Հայաստանի մայրաքաղաքի վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փոխհատուցելու համար, հայտարարեց մամլո ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

  • ՄԻ՞ԹԵ ՆՐԱՆՔ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ, ԹԱԼԱՆԵԼ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼ։ ՄԻԵՎՆՈ՛ՒՅՆՆ Է, ԿԸՆԿՆԵՆ ՀՈԴՎԱԾԻ ՏԱԿ

    2019-03-29 08:23
    3189

    Անցած շաբաթվա վերջին արդեն երկրորդ քրեական գործը հարուցվեց՝ Օպերային թատրոնի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման դեմ մարտի 14-ի հայտնի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների նկատմամբ ուժի կիրառման փաստով։

  • ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԱԽՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

    2019-03-27 08:06
    913

    «Օպերայի շենքը գոտևորող տարածքի սրճարանների ապամոնտաժումը հակաօրինական է, քանի որ կատարվել է բազմաթիվ ամենակոպիտ խախտումներով»,- հաստատում է հայտնի փաստաբան, միջազգային օրենսդրության ոլորտի փորձագետ Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

  • «ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ

    2019-03-18 15:47
    704

    «Չե՛նք գնա այստեղից», «Հեղափոխությո՛ւն ենք ուզում», «Ոստիկանները ո՛ւժ են կիրառում», գոչում էին մարտի 14-ի կեսօրին մոտ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք փակել էին Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկը։ Ժամը 13-ին ոստիկանները ուժի կիրառմամբ ցրեցին նստացույցը, վերականգնելով երթևեկությունը։ Օպերայի և բալետի թատրոնի շենքին մերձակա սննդի օբյեկտների ապամոնտաժումը մարտի 14-ին առաջ բերեց շարունակական ընդհարումներ օբյեկտների աշխատողների և ոստիկանության միջև։ Սկզբում բերման ենթարկվեց 14 մարդ, հետո նրանց բաց թողեցին ու բերման ենթարկեցին ավելի մեծ թվով մարդկանց։ Բախումներից մեկի ժամանակ տուժեց «Ջազվե» սրճարանի խոհարարը, նրան տարավ շտապօգնությունը։ Ստացիոնար տարվեցին նաև տուժած երկու ոստիկաններ։

  • ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԳՈՐԱ

    2019-03-16 14:49
    1017

    Իր վարչապետության 100 օրվան նվիրված միտինգում Նիկոլ Փաշինյանը այլ ուշագրավ հայտարարությունների հետ մեկտեղ արեց հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: Այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության, դեմոկրատիայի հաստատումը։ Եվ ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է Հին Հունաստանը: Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես Հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը կարող է դառնալ XXI դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը»։

  • Մարության. Օպերայի բոլոր սրճարանները կվերացվեն

    2019-03-15 16:08
    586

    Օպերային թատրոնի շենքի մոտ կապամոնտաժվեն առանց բացառության բոլոր (առաջին գծի) սրճարանները, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

  • 20-ից ավելի քաղաքացի բերման է ենթարկվել

    2019-03-15 10:53
    405

    Օպերային հարակից տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող 22 քաղաքացի է բերվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

  • Երևանի կենտրոնում տեղի ունեցաց բախումների ժամանակ տուժել է Նաիրա Զոհրաբյանը

    2019-03-14 19:01
    494

    Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով տուժածներ կան` երկու ոստիկան, 1 քաղաքացիական անձ և 1 պատգամավոր։ Ներկա պահին երկուսը հիվանդանոց են տեղափոխվել։

  • Ցուցարարը՝ Նիկոլ Փաշինյանին․ հանրապետականը վատը չի եղել, թալանել ա, բայց չի քանդել

    2019-03-14 14:30
    428

    Եթե հանկարծ քաղաքապետը չեկավ, բենզինը լցնելու եմ վրես ու վառեմ, հայտարարեց Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոտնաժման դեմ բողոքող ցուցարարներից մեկը:

  • Առաջին բախումները «թավշյա հեղափոխությունից» հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2019-03-14 13:29
    385

    Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է NEWS.am կայքը: