Մարության. Օպերայի բոլոր սրճարանները կվերացվեն
Օպերային թատրոնի շենքի մոտ կապամոնտաժվեն առանց բացառության բոլոր (առաջին գծի) սրճարանները, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Քաղաքապետարանն ունի իրավական բոլոր հիմքերը, որ ազատի տնտեսվարող սուբյեկտների կողմից զբաղեցրած տարածքները պայմանագրերի և գործող իրավական բազայի հիման վրա։ Վարձակալները պետք է իմանան ստորագրած պայմանագրում առյա այս կետի մասին։
Համապատասխանաբար, ապամոնտաժման մեր բոլոր աշխատանքներն իրականացվել են օրինականորեն»,– նախօրեի երեկոյան ասաց նա Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։
Ինչպես նշեց քաղաքապետը, պայմանագրին համապատասխան, բոլոր վարձակալները և սեփականատերերը նախապես նախազգուշացվել են Օպերային թատրոնի մոտակայքի հողատարածքները, սակայն նախքան ապամոնտաժման սկիզբը նրանցից ոչ ոք չի դիմել քաղաքապետարան` պարզաբանում ստանալու կամ բանակցություններ վարելու համար։
Քաղաքապետն անհիմն համարեց նաև հայտարարություններն այն մասին, թե քաղաքապետարանն իր նախաձեռնությամբ աշխատանքից զրկում է բազմաթիվ մարդկանց։ Նրա տեղեկությամբ, հարևան սրճարանների տերերն արդեն համաձայնել են աշխատանքի ընդունել ապամոնտաժվող օբյեկտների աշխատողներին։
Ինչպես նշեց Մարությանը, մայրաքաղաքի կանաչ տարածքների վերականգնման գործընթացը կտարածվի ոչ միայն Օպերայի շենքի հարակից տարածքներին, այլ նաև Երևանի մյուս համայնքների այգիներին, այդ թվում` Հրազդանի կիրճում, բայց դա փուլային աշխատանք է։
«Գործընթացը կիրականացվի քաղաքի բոլոր համայնքներում, փուլային, նրա համար, որ չառաջանան սոցիալական նոր խնդիրներ աշխատատեղերի կրճատման կապակցությամբ։ Մենք պետք է փուլ առ փուլ վերականգնենք մեյ այգիները, բայց այնպես, որ չտուժեն տնտեսվարող սուբյեկտները»,– ասաց նա։
Մարությանը հույս հայտնեց, որ քաղաքում կհայտնվեն մասնագիտացված փողոցներ ռեստորաններով և սրճարաններով, որոնք կդառնան զբոսաշրջային կենտրոններ։
Հիշեցնենք, որ Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը չորեքշաբթի առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը:
Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։
Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-05 15:34
Число погибших в результате разрушительного землетрясения в Мьянме возросло до 3354 человек, 4850 получили ранения и 220 пропали без вести, сообщает Reuters.
-
2025-04-05 15:32
Арман Овакимян, ранее возглавлявший медцентр "Сурб Григор Лусаворич", и Нарек Манукян, экс-директор Национального центра онкологии им. В.А. Фанарджяна, являются высококвалифицированными специалистами и достойно справлялись с поставленными перед ними задачами. Об этом в беседе с Sputnik Армения заявил директор медцентра "Измирлян" Армен Чарчян.
-
2025-04-05 15:30
Для освобождения наших заложников, удерживаемых в Баку, должна была вестись энергичная работа в сфере парламентской дипломатии. С таким заявлением выступила инициатива «Айакве».
-
2025-04-05 15:28
Министерство обороны Армении предупреждает о распространении подозрительных Telegram-каналов.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-23 21:38
Հրապարակվել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին տրված պարգևավճարների ցուցակը, հաղորդում է News.am-ը։
-
2019-05-21 11:05
«Աղբահանության լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման, մինչդեռ այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա»,- քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս մասին նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրված խորհրդակցությանն անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության գործընթացին, տեղեկացնում է Panorama.am-ը։
-
2019-05-16 20:55
Վերելակների շահագործման վճարը Երևանում կբարձրացվի (մինչև 20%)՝ Հայաստանի մայրաքաղաքի վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փոխհատուցելու համար, հայտարարեց մամլո ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
-
2019-03-29 08:23
Անցած շաբաթվա վերջին արդեն երկրորդ քրեական գործը հարուցվեց՝ Օպերային թատրոնի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման դեմ մարտի 14-ի հայտնի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների նկատմամբ ուժի կիրառման փաստով։