Последние новости

Ո՞ՒՐ Է ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Հրապարակվել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին տրված պարգևավճարների ցուցակը, հաղորդում է News.am-ը։

Համաձայն ցուցակի, քաղաքապետի տեղակալները ստացել են 956 հազարական դրամ։ Իսկ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին տրվել է 840 հազար դրամ։ Պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56.319.500 դրամ։

Ինչ վերաբերում է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ապա նրանք ստացել են 840 հազարական դրամ։ Պարգևավճարների ընդհանուր գումարն այդ մասով կազմել է 10.080.000 դրամ։

Այսպիսով, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 66.399.500 դրամ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թեև այդ տեղեկատվությունը հասարակական արձագանքի հերթական ալիք բարձրացրեց, այդուհանդերձ տարօրինակ է, որ ոմանց նման որոշումները դեռ զարմացնում են։ Առնվազն այն պատճառով, որ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևավճարների կանոնավոր հատկացումը բազմիցս ծանուցվել է քաղաքային վարչակազմի ղեկավարության կողմից։ Վերջինս շատ անգամներ է հայտարարել, որ չնայած հասարակության բացասական արձագանքին, աշխատակիցների խրախուսումից հրաժարվել մտադիր չէ։

Ի դեպ, դա թերևս միակ խոստումն է, որ մայրաքաղաքային իշխանության կողմից կատարվում է հստակ ու հետևողականորեն, առանց շտկումների, առանց գաղափարի իրականացմանը խոչընդոտող օբյեկտիվ խնդիրների վկայակոչման։ Մինչդեռ օբյեկտիվ խոչընդոտներ կան։ Օրինակ, միջոցների անբավարարությունը քաղաքային գանձարանում, ինչի պատճառով բացի ամենայնից չլուծված են մնում քաղաքային տնտեսության մի շարք հրատապ խնդիրներ, ինչպիսիք են տրանսպորտը, վերելակները, աղբահանությունը և այլն։ Այդուհանդերձ մայրաքաղաքի վարչակազմը շատ ավելի առաջնահերթ է համարում կադրերի խրախուսման գործընթացի ֆինանսավորումը, քան այլ ծրագրերը։

Աստղաբաշխական արագությամբ են փոխվում իշխանության գերակայությունները։ Մի քանի ամիս առաջ, երբ գործող իշխանության օրակարգում հայտնվեց պետապարատի օպտիմալացման հարցը, երբ հայտնի դարձավ, որ գործադիր իշխանությունը որոշել է գործազուրկ թողնել մոտ 10 հազար պետծառայողների, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոսքը կադրային կազմի այն հատվածի կրճատման մասին է, որը հավելյալ արդյունք չի ստեղծում։

Դեռ այն ժամանակ վարչապետի այդ մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ էր թվում, քանի որ պետկառավարման համակարգում ծառայողներից հավելյալ արդյունք պահանջելն անհեթեթություն է։ Չի կարող, օրինակ, պաշտոնյային սպասարկող վարորդը հավելյալ արդյունք ստեղծել։ Չի կարող դա անել նաև պաշտոնյայի քարտուղարուհին, չեն կարող հաշվապահներն ու գործավարները։ Ասենք, իրենք՝ պաշտոնատար անձինք, աստիճանավորներն էլ հաճախ չեն ստեղծում այդ արդյունքը։ Այդուհանդերձ ազդարարվեց պետապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հենց այդ սկզբունքը՝ հաստիքների կրճատման հաշվին, ինչը, կրկնեմ, պետք է իրականացվեր հավելյալ արդյունքի ստեղծման գաղափարի հիման վրա։

Այժմ վերադառնանք ներկա ժամանակ և Երևանի քաղաքապետարանի տարածք։ Հետաքրքիր է, ի՞նչ հավելյալ արդյունք են կարողացել ստեղծել քաղաքային վարչակազմը, համակարգի ծառայողները, որպեսզի ոչ միայն հիմնավորեն իրենց գոյության անհրաժեշտութունը, այլև ֆինանսապես խրախուսվեն ու խթանվեն։ Եթե հետևենք քաղաքի վարչակազմի քայլերին, ապա ակներև կդառնա. չի երևում քաղաքապետարանի գործունեության նույնիսկ ոչ թե հավելյալ արդյունքը, այլև հիմնական արդյունքի առկայությունն անգամ կասկածելի է։ Անշուշտ ակնհայտ է. «հիմնական բնազդը» ավելի բարձր է վարձատրվում։ Իսկ հավելյալը (բնազդը)՝ ավելի լավ ու արդյունավետ աշխատանքը, ինչ-որ չի երևում։

Իհարկե, հավելյալ արդյունքի կատեգորիային կարելի է դասել կուտակված աղբը Երևանի փողոցներում ու բակերում։ Դա իսկապես հավելյալ արդյունք է, բայց դա քաղաքապետարանի ոչ թե գործունեության, այլ անգործության արդյունքն է։

Քաղաքային վարչակազմի աշխատանքի հավելյալ արդյունք կարող էր դառնալ, օրինակ, Օպերայի մերձակա տարածքի նախնական պատկերը, դրա ազատումը բազմաթիվ սրճարաններից և այդ հատվածի լիարժեք կանաչապատումը, ինչը խոստացել էին։ Սակայն այդ հարցում էլ հիմնական արդյունքից հրաժարվեցին, ապամոնտաժեցին երկու սրճարան, իսկ հավելյալ արդյունք, ըստ էության, չստեղծեցին։ Կանաչ սիզամարգը տարածքի փոքրիկ պատառիկի վրա դժվար թե կարելի է անվանել համատարած կանաչապատում և նախկին պատկերի վերականգնում։

Վերելակների և տրանսպորտի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Այստեղ հավելյալ արդյունքը, նախ, խոստանում են ստեղծել մի քանի տարվա ընթացքում։ Երկրորդ, դրա համար պետք է վճարեն երևանցիները։ Օրակարգում է տրանսպորտի սակագների, վերելակից օգտվելու համար վճարի բարձրացումը։

Մնում է առեղծված, թե ո՞ւր կորավ հավելյալ արդյունքի մասին վարչապետի գաղափարը քաղաքապետարանի աշխատողների խրախուսման համատեքստում։ Ինչո՞ւ ոմանց, ում աշխատանքը հավելյալ արդյունք չի ստեղծում, պետք է կրճատել, իսկ մյուսներին՝ նույն բանի համար խրախուսել։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

  • МОЖНО ОСТАТЬСЯ У РАЗБИТОГО КОРЫТА
    2025-07-05 09:47

    Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.

  • ТРЕВОЖНЫЙ ПРИМЕР
    2025-07-04 09:37

    Зангезурский медно-молибденовый комбинат на этой неделе выплатил в государственный бюджет Республики Армения 11 млрд 156 млн драмов по итогам 2024 года. Как передает "Арменпресс", об этом написал премьер-министр Республики Армения Никол Пашинян на своей странице в Facebook."Таким образом, Республика Армения получила около 44 млрд 406 млн драмов (113 млн долларов США) дивидендов за 21,87% акций ЗММК, начиная с 2022 года", - подчеркнул премьер-министр.

  • «ПЕРЕБОР» НА БАЗЕ «НЕДОБОРА»
    2025-07-03 10:42

    В I полугодии 2025 года объём поступивших в госбюджет Армении налоговых доходов и пошлин превысил программные показатели на 6.5 млрд драмов, написал в соцсетях премьер-министр Никол Пашинян, передает АРКА. "В госбюджет перечислено 1 трлн 356 млрд драмов в виде налоговых доходов и госпошлин, что на 14,2% или 168.4 млрд драмов превышает показатели за первые 6 месяцев прошлого года", - отметил он. Он выразил благодарность работающим гражданам, которые создают результат, выполняют предусмотренные законом свои налоговые обязательства и тем госслужащим, которые своей работой способствуют росту налоговых доходов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՄԱՖԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ. ԱԿՆՀԱՅՏ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ
    2020-07-25 09:58

    Մինչ ընթանում էր «Ծիրանի պատերազմը»… Այն օրերին, երբ մոսկովյան և պետերբուրգյան հայերը Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անում էին ամեն հնարավորը՝ հայ ֆերմերների արտադրանքի իրացումն ապահովելու համար, ինչի արդյունքում հայերը հաղթանակ տարան իրենց պարտադրված «Ծիրանի պատերազմում», Արաբկիր համայնքում Երևանի քաղաքապետը փակեց գյուղմթերքի շուկան։ Թեպետ, ամեն ինչի մասին՝ հերթականությամբ…

  • Երևանի քաղաքապետը դատի է տվել Սոնա Աղեկյանին
    2019-08-21 11:21

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

  • ՀԱՆԴԻՄԱՆԵՑԻՆ, ԱԿՆԱՐԿԵՑԻՆ, ԲԱՄԲԱՍԵՑԻՆ, ՎԵՐՀԻՇԵՑԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ…
    2019-08-19 12:04

    Փաշինյանը Մարությանի հետ քննարկել է աղբի խնդիրը Աղբահանության հետ կապված աղետալի իրավիճակը մայրաքաղաքում իրողություն է, որը մեր համաքաղաքացիները տեսնում են, զգում և, ցավոք, հոտն առնում են ամեն օր։ Եվ այդ իրողությունը չես թաքցնի «թավշե հեղափոխության» նվաճումների մասին սրտառուչ խոսակցությունների, իրենց աշխատանքը «փայլուն» համարող նոր ղեկավարների գնահատականների, սիրո և համերաշխության հավաստիացումների հետևում։ Դեմագոգիան և պոպուլիզմը՝ իրենց հերթին, իսկ բերնեբերան լցված աղբամաններն ու գարշահոտ աղբաբլուրները ողջ քաղաքում՝ իրենց։

  • ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ «ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ՕՐԻՆԱՉԱՓ Է
    2019-08-10 17:46

    Շատ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կարգին Հայկոն՝ գավառական բնույթի հայկական կատակերգական սերիալների ծաղրանկարային կերպարը։ Ստանձնեց, ունենալով ագրեսիվ հեղափոխական փոքրամասնության վստահության մանդատը. այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների խորապատկերին, ստացավ ձայների 81%՝ 43% ընտրական ցածր ակտիվության պայմաններում։