ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿՆՍՏԵՑՆԵՆ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԻՇԵԼՅԵԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ
Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարող լինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց այն կա, և դա չափազանց ծիծաղելի է, իհարկե։ Սակայն երբ մտաբերում ես, որ խոսքն այն երկրի մասին է, որտեղ ապրում են զավակներդ ու հասակ առնում թոռներդ, ծիծաղդ միանգամից մարում է։