Последние новости

ՃՏՊ

ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԲԵՐԱԼԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

2019-07-09 07:35

Նախնական տվյալներով,Վրաստանում ՃՏՊ-ի ենթարկված ավտոմեքենայում ուղևորների քանակը երեքով ավելին է եղել, քան թույլատրված է անվտանգության կանոններով, իսկ վարորդը քնել է ղեկին։ Այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում է News.am-ը։

  • ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ

    2019-05-03 14:28

    Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հաղորդեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ներկայացնելով ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրությունը, տեղեկացնում է Sputnik-ը։ Այսպես, 2019թ. առաջին եռամսյակում տեղի է ունեցել 937 ՃՏՊ՝ 2018-ի նույն ժամանակահատվածում 768-ի համեմատ, այսինքն 169 միջադեպով ավելի շատ։ «Վթարների հետևանքով զոհերի թիվը 2019 թվականի առաջին երեք ամիսներին կազմել է 63 մարդ, ինչը 12-ով ավելի քիչ է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում։ Ավելացել է ՃՏՊ-ներում վնասվածք ստացածների թիվը։ Այս տարի վնասվածքներ են ստացել 1400 մարդ՝ 2018-ի առաջին եռամսյակի 1124 ցուցանիշի համեմատ։