Последние новости

ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հաղորդեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ներկայացնելով ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրությունը, տեղեկացնում է Sputnik-ը։

Այսպես, 2019թ. առաջին եռամսյակում տեղի է ունեցել 937 ՃՏՊ՝ 2018-ի նույն ժամանակահատվածում 768-ի համեմատ, այսինքն 169 միջադեպով ավելի շատ։ «Վթարների հետևանքով զոհերի թիվը 2019 թվականի առաջին երեք ամիսներին կազմել է 63 մարդ, ինչը 12-ով ավելի քիչ է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում։ Ավելացել է ՃՏՊ-ներում վնասվածք ստացածների թիվը։ Այս տարի վնասվածքներ են ստացել 1400 մարդ՝ 2018-ի առաջին եռամսյակի 1124 ցուցանիշի համեմատ։

Բայց անհնար է լռել. իհարկե, ՃՏՊ-ների քանակի աճի խնդրի արմատները կարելի է կապել ներկրվող մեքենաների քանակի աննախադեպ աճի և հայրենի ավտոպարկի ընդարձակման հետ։ Ըստ էության, Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը հենց դրանով էլ բացատրում է վթարների քանակին վերաբերվող ցուցանիշների վատթարացումը։ Այլ հարց է, որ մեքենաների ներկրման կրկնապատիկ աճը դեռ չի նշանակում ճանապարհներին գործող փոխադրամիջոցների քանակի նույնպիսի աճ։ Նախ՝ այն պատճառով, որ հայրենի ավտոպարկի գերակշիռ մասը, ասենք այսպես, տարեց հասակում է և, բնականաբար, շահագործումից դուրս է գալիս ամսական եթե ոչ հազարներով, ապա առնվազն հարյուրներով։ Իսկ գուցեև հազարներով, այդ առնչությամբ վիճակագրություն չկա։

Երկրորդ՝ ավտոներկրման աճը վերջին տարիներին, և հատկապես այս տարի, ունի իր առանձնահատկությունը։ Բանն այն է, որ արդեն մի քանի տարի Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում, ի տարբերություն միության այլ անդամների, օգտվում է ավտոմեքենաների ներկրման արտոնյալ մաքսային ռեժիմից։ Դա արդիականացնում է վերաարտահանման գործընթացը ԵԱՏՄ երկրներ, միության սահմաններից դուրս արտադրված մեքենաների գները հայկական ավտոշուկայում շատ ավելի ցածր են անդամակից մյուս երկրներում գործող գներից։ Ընթացիկ տարում Հայաստան ներկրվող մեքենաների քանակի աննախադեպ աճը հիմնականում կապված է նրա հետ, որ 2020 թվականին մենք զրկվելու ենք այդ առանձնաշնորհից, ուստիև սկսել են ավելի շատ մեքենաներ ներկրել ու վերավաճառել ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, ջանալով առավելագույն օգուտ քաղել մնացած ամիսների ընթացքում։ Դա ևս նշանակում է, որ ներկրման աճը ամենևին էլ նույնական չէ հայկական ճանապարհներին շահագործվող մեքենաների քանակի աճին։ Ներկրված մեքենաներից շատերն այսօր երթևեկում են, ասենք, Ղազախստանի ճանապարհներով

Повезло не погибнуть под колесами

Իհարկե, ոչ ոք չի ժխտի, որ մեքենաների քանակը մեզանում աճում է։ Ընդ որում աճում է՝ հակասելով տարրական տրամաբանությանը։ Քանզի ըստ տրամաբանության, այնպիսի թանկարժեք հաճույքը, ինչպիսին սեփական փոխադրամիջոցն է, չի կարող այդքան մատչելի լինել մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդն ապրում է աղքատության շեմից ցածր, և դեռ նրա թիվն էլ (բնակչության), համաձայն պաշտոնական վիճակագրության, տարեցտարի կրճատվում է։ ԲայցԴա թեև հանելուկային, բայց փաստ է։

Միաժամանակ փաստ է և այն, որ ՃՏՊ-ների քանակը երկրում աղետալի տեմպերով աճում է, ինչին, ուզում են իշխանությունները, թե ոչ, նպաստեցին անցած տարվա մեղմացումներն այդ ոլորտում։ Մասնավորապես, խոսքը ՃԵԿ-ի խախտումների համար տուգանքների այսպես կոչված համաներման մասին է։ Բնականաբար, դա հզոր հարված հասցրեց վարորդների կարգապահությանը, ինչի պտուղներն այսօր պատկերանում են ՃՏՊ-ների տագնապալի վիճակագրական տվյալների տեսքով։ Իսկ դրանք շատ ու շատ մտահոգիչ են։ 937 վթար երեք ամսում՝ չափազանց շատ է։ 1400 վիրավորներ երեք ամսում՝ չափազանց շատ։ Նկատեք, դա մի քանի գյուղերի բնակչության թվաքանակ է։ Այնպես որ այստեղ կարելի է վստահորեն խոսել ծայրահեղ իրավիճակի, պետական մասշտաբի խնդրի և իշխանության օրակարգի գերակա խնդրի մասին։

Սակայն, դատելով ամենից, այս թվերը իշխանության վրա տպավորություն չեն գործում։ Վերջերս վարչապետը, անդրադառնալով ՃՏՊ-ներին վերաբերվող վիճակագրությանը, իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվը ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով»։ Ճանապարհային ոստիկանության պետը նույնպես նշեց այդ փաստը, հաղորդելով, որ ընթացիկ տարում վթարների հետևանքով զոհվել է 63 մարդ, ինչը 12-ով ավելի քիչ է անցած տարվա ցուցանիշից։ Բայց ինչի՞ մասին է վկայում այդ ցուցանիշը և՛ ՃՏՊ-ների քանակի, և՛ վնասվածքներ ստացածների թվի էական աճի խորապատկերին։ Ոչ մի բանի։ Թերևս միայն այն մասին, որ այս տարի նրանք, ում բախտը պարզապես բերել է չզոհվել անիվների տակ, ավելի շատ են եղել, քան անցած տարի։ Առնվազն տարօրինակ է ներկայացնել բարեբախտությունը որպես դրական միտում

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • А КАК ЖЕ ПРИОРИТЕТЫ?
    2025-05-24 11:43

    Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.

  • КОНВЕРТАЦИЯ ФИАСКО
    2025-05-22 09:50

    Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.

  • СЕКРЕТ РОСТА
    2025-05-20 09:34

    Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.

  • ДЛЯ ЧЕГО НУЖНЫ ПОСРЕДНИКИ?
    2025-05-17 10:15

    Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
    2020-10-23 19:21

    Ըստ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների, եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել է 623 հազար: Դա գերազանցում է օգոստոսի ցուցանիշը 14 հազարով, իսկ անցած տարվա սեպտեմբերինը՝ 15,6 հազարով։ Ինչպես նշում է ՊԵԿ-ը, վիճակագրության վարման ողջ պատմության ընթացքում եկամուտ ապահովող աշխատատեղերի 2020թ. սեպտեմբերի ցուցանիշն աննախադեպ է:

  • ԱՆՀԵԹԵԹ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
    2020-08-24 22:14

    Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, անցել է նախկին գործելակերպին։ Որոշել է վերադառնալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի տպավորիչ ցուցանիշները հասարակայնությանը ներկայացնելու երբեմնի ինտենսիվ պրակտիկային։ Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրա հրապարակած թվերը եթե անգամ տպավորիչ են, ապա լոկ իրենց հակասականությամբ և առկա իրավիճակից բացարձակ կտրվածությամբ։

  • ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈԿ ԽՈՍՔԵՐՈՎ
    2020-08-13 08:49

    Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԼԵՖ Է ԱՆՈՒՄ
    2020-06-25 10:27

    Հայկական տնտեսությունը «տնից դուրս եկավ» և... հայտնվեց է՛լ ավելի խոր մինուսի մեջ Մեր նախորդ համանման մակրոտնտեսական դիտազննումը (ընթացիկ տարվա 4 ամիսների վերաբերյալ) վերնագրված էր «Ապրիլի գարշահոտ «հատապտուղները»: Հայկական տնտեսությունը «նստեց տանը» և հայտնվեց մինուսի մեջ»։ Մայիս ամսվա թարմ վիճակագրությունն ապացուցում է այդ նյութի ենթավերնագրում հնչեցված միտքը…