ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Օգոստոսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։