ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ավելի քան երեսուն տարի, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում արտաքին լուսավորություն չի եղել: Բնակիչներն ստիպված են եղել համակերպվել մթության մեջ ապրելու պայմաններին: Փողոցային լուսավորության՝ ամբողջովին նոր ենթակառուցվածք ստեղծելու հարցում համայնքին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ծրագրի առաջին փուլն այստեղ իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 38 LED լուսարձակ, լուսավորվել է գյուղի գլխավոր փողոցը՝ Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը (1450մ):