«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐՆ» ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
Մեղրասեր բրդոտներն այնքան հաճախ են հայտնվում Վայոց ձորում, որ բջջային հեռախոսներով նրանց ֆիքսելը սովորական է դարձել: Շատին գյուղում արջերը հայտնվում են օրվա ցանկացած ժամի: Իսկ թե ինչ վարքագիծ կդրսևորեն՝ կախված է սնունդ հայթայթելու ցանկությունից: Վերջին անգամ, կենդանուն իր մեղվանոցի տարածքում՝ Եղեգիս գետի ակունքի մոտ, շուրջ 2300 մետր բարձրության վրա, դեմ առ դեմ հանդիպել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը: Միայն թե դա եղել է ոչ թե քոթոթ, այլ հսկայական արջ: Մեղվափեթակներն անվնաս են մնացել արևային էներգիայով սնուցվող «էլեկտրական հովվի»՝ նոր տեխնոլոգիայի շնորհիվ: