ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՎԵՐԱԲԱՑԵԼ Է ԵՐԿՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ
Մարտի 17-ին Սիսիան և Եղեգնաձոր քաղաքներում տեղի ունեցավ Արդշինբանկի վերանորոգված մասնաճյուղերի հանդիսավոր բացումը: «Սիսիան» և «Եղեգնաձոր» մասնաճյուղերը հաճախորդներին կսպասակեն ընդարձակ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սրահներում, հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտիից: Բացմանը ներկա էին Բանկի ղեկավար անձինք, պատվավոր հյուրեր: