Последние новости

СВО

ԵԽԽՎ. Լաչինի միջանցքի հարցով հրատապ քննարկումներ անցկացնելու հարցում է ստացվել

2023-06-19 12:21

Ստրասբուրգում հունիսի 19-23-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանի կարևոր կետերից մեկը կլինի համատեղ հրատապ քննարկումը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի քաղաքական հետևանքների, ինչպես նաև Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների մասնակցության վերաբերյալ: Հարցում է ստացվել հրատապ քննարկումներ անցկացնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցի շուրջ։