Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՉԻ ԿԱՐՈՂ ՊՈՒՏԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵՐ ՇԱՀԸ, ԵԹԵ ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱ ՉԻ ԱՆՈՒՄ
Մոսկովյան հանդիպման մասով իշխանական թևի դավաճանական հրճվանքը տարակուսելի է, իսկ ռուսաստանյան կողմին ուղղված մեղադրանքներն ընդունված հայտարարության մասով առնվազն դատարկ ու անհիմն, որովհետև պետք է մեղադրենք ինքներս մեզ, թե ինչու է մինչև հիմա ՀՀ-ն ներկայացնում Նիկոլ Փաշինյանը՝ դա մեր մեղքն է և ոչ թե ՌԴ ղեկավարության: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում նշեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: