ANCA-ն կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, իսկ Բայդենի նոր վարչակազմին` վերականգնել և ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները՝ նշանակելով ԱՄՆ նոր դեսպան: Այս մասին ասվում է ANCA-ի դեկտեմբերի 1-ին հրապարակված հայտարարության մեջ։