Պետդումայի պատգամավոր․ Ռուսաստանն առանց Հայաստանի չենք պատկերացնում
Մենք չենք պատկերացնում Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի։ Նոյեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը։