Լավրովը հայտարարել է ՆԱՏՕ-ին Եվրամիության աստիճանական ձուլման մասին
Եվրամիությունն աստիճանաբար ե՛ւ գործնականում է ձուլվում ՆԱՏՕ-ին, ե՛ւ այժմ արդեն՝ ըստ անդամների կազմի, Գերմանիան՝ իր նոր կառավարությամբ, կորցրել է ինքնուրույնությունը, իսկ Ֆրանսիան, թեև փորձում է առաջ տանել ռազմավարական ինքնավարության թեզը, դա, սակայն արդյունքի չի հանգեցնում, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։