Շուռնուխի նոր թաղամասը դեռ կառուցում են
Շուռնուխում բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ի կառուցումն ընթացքի մեջ է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` հավելելով, որ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: